Մեդվեդևը՝ ԵՏՄ վարչապետներին. Միությունից դուրս լինեիք, գազն ավելի թանկ էիք գնելու 7 մարտի 2017 - 13:20 AMT PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հորդորել է ԵՏՄ անդամ պետություններին չհամեմատել Ռուսաստանից գնվող գազի գները: Նա հավելել է, որ եթե որոշ երկրներ չմտնեին Միության կազմի մեջ, նրանք գազ կստանային եվրոպական գներով: «Եկեք շիտակ խոսենք, եթե այստեղ ներկա որոշ երկրներ Միության անդամ չլինեին, կամ դուրս եկած լինեին, ապա հիմա գազը կգնեին եվրոպական գներով...Եվ պետք չէ ոչինչ ապացուցել կամ հաշվարկներ անել՝ ամեն ինչ շատ ավելի թանկ կլիներ»,-ասել է Մեդվեդևը ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում, գրում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես ասել է ՌԴ վարչապետը, այդ մասին պետք է հիշել ինտեգրումն արգելափակող կամ արգելակող որոշումներ կայացնելիս: «Ոչ ոքի այստեղ բռնի ուժով չենք պահում», -ասել է Մեդվեդևը: Հայաստանը ՌԴ-ից գազը գնում է սահմանին $150 1000 խմ դիմաց: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |