ԿԸՀ. ՀԱԿ-ը ներկայացուցիչ չի ունենալու տեղամասային 126 ընտրական հանձնաժողովում

ԿԸՀ. ՀԱԿ-ը ներկայացուցիչ չի ունենալու տեղամասային 126 ընտրական հանձնաժողովում

PanARMENIAN.Net - Սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ներկայացրել են տեղամասային 2009 ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու իրենց հայտերը, տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը

Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից նշանակումներ չեն կատարվել տեղամասային 126 ընտրական հանձնաժողովում, իսկ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից` մեկ տեղամասային ընտրական հանձնաժողովում:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր տեղերը սահմանված կարգով և ժամկետներում կլրացվեն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների համար ձևավորված թվով 2009 տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու հայտերը կարող էին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև մարտի 8-ը` ժամը 18:00-ն:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---