Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով կանոնավոր չվերթներ կիրականացվեն

Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով կանոնավոր չվերթներ կիրականացվեն

PanARMENIAN.Net - 2016 թվականի դեկտեմբերի 10-ից երկու շաբաթը մեկ անգամ Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնող Brussels Airlines ավիաընկերությունը (կազմակերպիչ «ԱրմՎինգս» տուրօպերատոր) կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 2017 թվականի ապրիլի 1-ից հունիսի 24-ը և սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 28-ը Brussels Airlines ավիաընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքներ կիրականացնի շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին:

2017 թվականի հուլիս 1-ից սեպտեմբերի 2-ը «Զվարթնոց» օդանավակայանից չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին:

ՔԱԳՎ–ից նաև հայտնում են, որ ամառային նավիգացիոն շրջանում չվերթերի հաճախականությունն ավելացնում են նաև մի շարք այլ ավիաընկերություններ, մասնավորապես՝ «Աէրոֆլոտը», «Ավստրիական ավիաուղիները», «Էյր Ֆրանսը», «Ֆլայ Դուբայը», «Էյր Արաբիան», «Լոտ լեհական ավիաուղիները» և այլն:

Ուղևորահոսքի աճին զուգահեռ չվերթերի հաճախականությունն արդեն ավելացրել են «Պոբեդան», «Քաթար Էյրվեյզը» և այլ ավիաընկերություններ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---