UWW վարկանիշ. Ըմբիշ Արթուր Ալեքսանյանն առաջատարն է 98 կգ քաշային կարգում

UWW վարկանիշ.  Ըմբիշ Արթուր Ալեքսանյանն առաջատարն է 98 կգ քաշային կարգում

PanARMENIAN.Net - Հայ հունահռոմեական ըմբշամարտիկ, 31-րդ Օլիմպիական խաղերի, աշխարհի կրկնակի և Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն Ըմբշամարտի համաշխարհային միության վարկանիշային աղյուսակում առաջին տեղն է զբաղեցնում (98 կգ քաշային կարգում):

UWW-ի նոր վարկանիշային աղյուսակում երկրորդն է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը՝ 66 կգ քաշային կարգում:

Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը 71 կգ քաշային կարգում 8-րդն է: Կարապետ Չալյանը 12-րդն է 75 կգ քաշային կարգում, իսկ Արսեն Ջուլֆալակյանը` 15-րդ տեղում է:

Արթուր Ալեքսանյանն ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000-ից, նրան մարզել է հայրը՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։ 2007-10 թթ. մասնակցել է երիտասարդական մրցումների։ 2010-ին ճանաչվել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, ինչպես նաև իր՝ մինչև 84 կգ քաշայի կարգում աշխարհի չեմպիոն երիտասարդների մեջ։ 2011-ին Ալեքսանյանը փոխել է քաշային կարգն ավելի ծանրի։ Հայաստանի մեծահասակների առաջնությունումհաղթանակից հետո մարզիկն ընդգրկվել է ազգային հավաքականի կազմում։ Իր դեբյուտային Եվրոպայի առաջնությունում, որն անցնում էր Դորտմունդում, հասել է եզրափակիչ՝ զիջելով բելառուս մարզիկին։

2012-ին Բելգրադում դարձել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր, ևս մեկ ոսկի նույն առաջնությունից բերել է հաջորդ տարի՝ 2013-ին։ Առաջին «եվրոպական» ոսկուց հետո Ալեքսանյանը դարձել է Սոֆիայում անցնոց վարկանիշային մրցաշարի առաջատար, ինչն էլ նրան հնարավորություն է տվել մասնակցել 2012-ի Օլիմպիական խաղերին, որտեղ էլ նվաճել է իր բրոնզե մեդալը։ 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---