ՀՀ-ում առաջին անգամ միջազգային Music Drive ռոք փառատոն կանցկացվի

ՀՀ-ում առաջին անգամ միջազգային Music Drive ռոք  փառատոն կանցկացվի

PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին անգամ կազմակերպվում է Music Drive Festival եռօրյա միջազգային փառատոնը, որը կրելու է ամենամյա բնույթ:

Փառատոնի նախաձեռնող և կազմակերպիչ են հանդիսանում Հայաստանի մշակույթի նախարարութունը և Ռոք ասոցիացիան: Փառատոնի գործընկերներն են Ազգային թատերական ստեղծագործական միավորումը և Zhesht Events-ը։

Փառատոնը տեղի կունենա Երևանում 2017թ.-ի մարտի 24, 25, 26-ին: Համերգներին կմասնակցեն ժամանակակից երաժշտության տարբեր ժանրերում (rock, fusion, ethno/folk-rock, world music, prog rock, alternative rock և այլն) ելույթ ունեցող արտասահմանյան և հայաստանյան հայտնի և իրենց հայտնության ճանապարհը սկսած թվով 20-ից ավելի խմբեր:

Համերգները տեղի կունենան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաև` կլինեն ակումբային ելույթներ և բացօթյա համերգներ հարակից «Անգլիական» այգում: Համերգներին զուգահեռ նաև տեղի կունենան հանդիպում-զրույցներ և աշխատարաններ, հետաքրքիր և նշանավոր վիրտուոզ երաժիշտների և փառատոնի այցելուների միջև:

Փառատոնին մասնակից խմբեր.

Human Element (ԱՄՆ/Supergroup), Authentic Light Orchestra (Շվեյցարիա), Dogma (Հայաստան) Corpo-Mente (Ֆրանսիա), Vahan Artsruni band (Հայաստան), Time Report (Հայաստան), Agent Fresco (Իսլանդիա), Anekdoten (Շվեդիա), Saturnus (Դանիա), Antimatter (Անգլիա), The Beautified Project (Հայաստան), Theodor Bastard (Ռուսաստան), Empyray (Հայաստան), Unaesthetic (Հայաստան), Vostan Hayots (Հայաստան):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---