Լիլիթ Մկրտչյանը` հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն

Լիլիթ Մկրտչյանը` հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթանում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Կանանց պայքարում 10 մ վազող թիրախ` նորմալ վազք մրցաձևում Լիլիթ Մկրտչյանը դարձել է փոխչեմպիոն:

Հայ հրաձիգը որակավորման փուլում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը և դուրս եկել եզրափակիչ փուլ:

Եզրափակչում նա զիջել է միայն Ուկրաինայի ներկայացուցիչ Գալինա Ավրամենկոյին` զբաղեցնելով երկրորդ տեղը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Մարտի 9-ին Եվրոպայի առաջնության երիտասարդների պայքարում 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևում Զավեն Իգիթյանը որակավորման փուլից 7-րդ տեղով անցել է եզրափակիչ: Նա հավակնում էր մեդալի, սակայն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Նույն մրցաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Բենիկ Խլղաթյանը (22-րդ տեղ), որակավորման փուլի արգելքը չէր հաղթահարել: Երիտասարդ աղջիկներից պայքարի մեջ մտել է Ալլա Պողոսյանը: 10 մ օդամղիչ հրացան մրցաձևի որակավորման փուլում նա ցույց է տվել 37-րդ արդյունքը:

Մարտի 8-ին երիտասարդների մրցաշարում 10 մ օդամղիչ հրացան ձևում հանդես էին եկել Նարեկ Ադամյանը (31-րդ տեղ), Հայկ Բաբայանը (45), Վրեժ Թորոսյանը (52): Նրանց չէր հաջողվել հաղթահարել որակավորման փուլը:

Photo` Armnoc
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---