ՄԱԿ-ը՝ 1945-ից ի վեր ամենամեծ հումանիտար ճգնաժամի մասին. 20 մլն մարդ սովից է տառապում11 մարտի 2017 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Աշխարհն ամենալուրջ հումանիտար ճգնաժամն է ապրում 1945-ից ի վեր՝ աշխարհի 4 երկրում ավելի քան 20 մլն մարդ սովից է տառապում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ հումանիտար հարցերի բաժնի ղեկավար Սթիվեն Օ՛Բրայանը: Նա պարզաբանել է, որ առանց համակարգված գլոբալ ջանքերի միջազգային կազմակերպությունների կողմից այդ մարդիկ ուղղակի կմահանան: Ըստ նրա, աղետը կանխելու համար անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ ֆինանսական օգնություն հատկացնել Եմենին, Հարավային Սուդանին, Սոմալիին և Նիգերիային: Մինչև հուլիս հարկավոր է առնվազն 4,4 մլրդ դոլար հավաքագրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին Associated Press-ի վրա հղումով: «Առանց այդ գումարի երեխաները թերաճ ու թերզարգացում կունենան, չեն կարողանա դպրոց գնալ և նրանց ապագան կործանված կլինի»,-ասել է ՄԱԿ ներկայացուցիչը: Ավելի վաղ ՄԱԿ մանկական ՅՈւՆԻՍԵՖ հիմնադրամը զգուշացրել էր, որ աշխարհում 1,4 մլն երեխա կարող է սովամահ լինել: Ըստ փորձագետների, Եմենում թերսնուցումից 462.000 երեխա է տառապում, Նիգերիայում՝ 450.000: Երաշտի պատճառով Սոմալիում սովամահության եզրին է 185.000 մանուկ, որոնց քանակը մեկ ամսից կարող է հասնել 270.000-ի: Սովից տառապող նույնքան երեխա կա Հարավային Սուդանում: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |