Օհանյան. Իմ ղեկավարման ժամանակ բանակում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի են հասցվել

Օհանյան. Իմ ղեկավարման ժամանակ բանակում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի են հասցվել

PanARMENIAN.Net - ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանն ասել է, որ իր ղեկավարման տարիներին բանակում արմատական փոփոխություններ են կատարվել, և կոռուպցիոն ռիսկերը հասցվել են նվազագույնի:

«Չնայած կադրային փոփոխություններին՝ բանակն այսօր իր առջև դրված խնդիրները իրականացնում է: Զորային կառույցը տեղում է, զորային կառույցի ղեկավարները հմուտ են, գիտեն իրենց գործը և կատարում են», - ընդգծել է Օհանյանը, գրում է Aysor.am-ը:

«Զինված ուժերի բաշխումը զորակոչի ժամանակ այսօր կատարում ենք վիճակահանությամբ, այդ ուղղությամբ ես համապատասխան աշխատանքներ տարել եմ», - ընդգծել է նա:

Օհանյանը հավելել է, որ մի շարք փոփոխություններ է իրականացրել բանակում, մինչդեռ, ելնելով ծառայողական գաղտնիքից, չի կարող բոլորի մասին բարձրաձայնել:

ՕՐՕ դաշինքը («Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք) կառավարման համակարգում արմատական բարեփոխումներ է իրականացնելու: Այդ մասին հայտարարել է Սեյրան Օհանյանը ընտրողների հետ հանդիպմանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---