Ոստիկանները պարզել են առաջադրված թեկնածուի պաստառի վնասումը. «Անգիտակցաբար են պոկել»

Ոստիկանները պարզել են առաջադրված թեկնածուի պաստառի վնասումը. «Անգիտակցաբար են պոկել»

PanARMENIAN.Net - Մարտի 11-ին՝ ժամը 17:30-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին զեկուցագիր է ներկայացրել, որ երկու անչափահաս երեխա վնասել են Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 103/1 շենքի պատին փակցված` «ԵԼՔ» դաշինքի կողմից որպես ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Էդմոն Մարուքյանի քարոզչական պաստառը:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վանաձորի Երևանյան խճուղու երկու անչափահաս բնակիչ (2005 թ. և 2006 թ. ծնված) խաղալիս անգիտակցաբար պոկել են թիվ 103/1 շենքի արևմտյան պատին փակցված պատգամավորության թեկնածուի քարոզչական պաստառը:

Մարտի 6-ի լույս 7-ի գիշերը հարձակում է տեղի ունեցել ԵԼՔ դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի վրա։ Անհայտ անձինք պատառոտել և փչացրել են դաշինքի նախընտարական քարոզչության պաստառները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---