Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Լյուքսեմբուրգի միջազգային մրցաշարում բրոնզ է նվաճել

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Լյուքսեմբուրգի միջազգային մրցաշարում բրոնզ է նվաճել

PanARMENIAN.Net - Մարտի 10-12-ը Լյուքսեմբուրգում կայացած Coupe du Printemps 2017 միջազգային մրցաշարում հայաստանցի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Հայ մարզիկը կարճ և կամավոր ծրագրերում, համապատասխանաբար, 54.63 և 47.11 միավորով ցույց է տվել երրորդ արդյունքը և ընդհանուր հաշվարկում 101.74 միավորով 3-րդ տեղն է զբաղեցրել:

Իսկ ոսկին և արծաթը նվաճել են ճապոնացիներ Ունո Շոմուն (199.37) և Մուրու Տակախիտոն (141.06), տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Սլավիկ Հայրապետյանը գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ է, Հայաստանի կրկնակի չեմպիոն: Նա 2017-ի փետրվարին Sophia Trophy միջազգային մրցաշարում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---