ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ՕՐՕ դաշինքի շտաբ է այցելել. Կոչ է արվել հակազդել քվեն գնելուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ՕՐՕ դաշինքի շտաբ է այցելել. Կոչ է արվել հակազդել քվեն գնելուն

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մարտի 13-ին այցելել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կենտրոնական շտաբ և հանդիպել դաշինքի նախընտրական ցուցակի առաջին եռյակի՝ Սեյրան Օհանյանի, Արմեն Մարտիրոսյանի և Վարդան Օսկանյանի հետ։

Հանդիպմանը նաև մասնակցել են ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, նույն բաժնի քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներն անդրադարձել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, հյուրերին ներկայացրել նախընտրական քարոզարշավի ընթացքը, ինչպես նաև դաշինքի ծրագրերը ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ։

«Կարևոր է, որ այս ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն ու դաշինքները հանդես գան Հայաստանի ապագայի վերաբերյալ հստակ տեսլականով: Սա հիմք կհանդիսանա այնպիսի քարոզարշավի համար, որը դիտարկում է առկա հիմնախնդիրները և նպատակ ունի հայ ընտրողներին հնարավորություն տալ ընտրել ճանապարհային քարտեզ, որով առաջնորդվելիս կշարունակվի ինքնիշխան ու բարեկեցիկ պետության կառուցումը:

Մենք հորդորում ենք բոլոր հայ ընտրողներին դառնալ ժողովրդավարական գործընթացի մասնակից և ապրիլի 2-ին մասնակցել քվեարկությանը, և ես խրախուսում եմ բոլոր մարդկանց տեղի չտալ իրենց քվեն գնելու կամ դրա վրա ներազդելու ցանկացած փորձի առաջ և ցանկացած կուսակցության նման փորձերի մասին հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին»,-ասել է Միլսը:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---