Հետազոտություն. Երեխաներ ունեցող մարդիկ անզավակներից երկար են ապրում

Հետազոտություն. Երեխաներ ունեցող մարդիկ անզավակներից երկար են ապրում

PanARMENIAN.Net - Երեխաներ ունեցող մարդիկ ավելի երկար են ապրում, այդպիսի եզրակացության են եկել Շվեդիայի գիտնականները՝ հետևելով երկրի 1,5 մլն բնակչի:

Հետազոտողները տվյալներ են ստացել տղամարդկանց և կանանց կյանքի տևողության մասին, որոնք ծնվել են 1911-1925թթ. և հասել 60 տարեկանի: Նրանք եկել են եզրակացության, որ գոնե մեկ երեխա ունեցող մարդիկ ավելի երկար են ապրում, քան անզավակները, գրում է BBC-ին:

60 տարեկանում ակնկալվող կյանքի տևողության տարբերությունը տղամարդկանց համար 2 տարի է, կանանց համար՝ 1,5 տարի: Իսկ 80 տարեկանում, ըստ գիտնականների, երեխաներ ունեցող տղամարդիկ միջինը կարող են ապրել ևս 7 տարի և 8 ամիս, մինչդեռ, երեխաներ չունեցողները՝ միայն 7 տարի: Կանանց համար այդ ցուցանիշը 9 տարի 6 ամիս է 8 տարի 11 ամսի դիմաց:

Հետազոտության մեջ չի ասվում, որ հենց երեխաների առկայությունն է առանցքային գործոն երկարակեցության համար, սակայն ենթադրվում է, որ տարբերությունը կարող է պայմանավորված լինել նաև այն ֆինանսական օգնությամբ, որ ցուցաբերում են երեխաները ծնողներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---