ԵԼՔ. Պատրաստ ենք Մարուքյան-Սարգսյան բանավեճի15 մարտի 2017 - 10:51 AMT PanARMENIAN.Net - ԵԼՔ դաշինքն ընդունում է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ կուսակցությունների առաջին համարների միջև հեռուստաբանավեճ անցկացնելու մասին առաջարկը: ԵԼՔ դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց, որ բանավեճի հնարավորությունը, ժամկետն ու ֆորմատը դեռևս ճշտվում են, սակայն ԵԼՔ դաշինքը պատրաստ է ցանկացած ֆորմատի բանավեճի, քանի որ կարծում է, թե քաղաքական դաշտում բանավեճերի բաց գոյություն ունի: «Նիկոլ Փաշինյանի և Արմեն Աշոտյանի միջև բանավեճի մեր առաջարկը մերժվել է, բայց եթե իրանց կողմից լինեն հստակ քայլեր, մեզ համար մեծ տարբերություն չկա բանավեճի մասնակիցների առումով, պատրաստ ենք մասնակցել», - ասաց Ավինյանը: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն առաջարկել էր, որ հեռուստաբանավեճի մասնակցեն բոլոր կուսակցությունների միայն առաջին համարները: ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԵԼՔ-ինը՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |