Հայ-իրանական համատեղ ներմուծող/արտահանող ընկերություն կարող է ստեղծվել

Հայ-իրանական համատեղ ներմուծող/արտահանող ընկերություն կարող է ստեղծվել

PanARMENIAN.Net - Իրանական կողմին առաջարկվել է ստեղծել հայ-իրանական համատեղ ներմուծող/արտահանող ընկերություն, որը կնպաստի Հայաստանից Իրան ապրանքների արտահանմանը, ինչպես նաև Հայաստանի համար արտոնյալ ռեժիմ ունեցող շուկաներ իրանական ապրանքների արտահանմանը: Առաջարկը ներկայացվել է մարտի 12-14-ը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ հերթական խորհրդակցությունների ընթացքում:

Իրանական կողմը ողջունելով ներկայացված գաղափարը՝ առաջարկել է քննարկել իրականացման հնարավոր մեխանիզմները:Խորհրդակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ նպատակ ունենալով տեսանելի ապագայում ստորագրել նշված ժամանակավոր հանաձայնագիրը:

Խորհրդակցությանը մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները:

Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են համաձայնագրի նախագծի տեքստը, ինչպես նաև Համաձայնագրին կից այն ապրանքների ցանկերը, որոնց համար կողմերը առաջարկում են կիրառել սակագնային արտոնություններ:

Թեհրանում անցկացված խորհրդակցությունների ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ՝ Մոջթաբա Խոսրոթաջի և ԻԻՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ալի Աքբար Մեհրֆարդի հետ: Հանդիպումների ընթացքում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---