Հոլանդիայի ադրբեջանական համայնքի ղեկավարին կդատեն հայերի հասեցին ռասիստական արտահայտության համար

Հոլանդիայի ադրբեջանական համայնքի ղեկավարին կդատեն հայերի հասեցին ռասիստական արտահայտության համար

PanARMENIAN.Net - Հոլանդիայի հայկական համայնքն իր ռեսուրսներն ու բարեկամներին է գործի դնում, որպեսզի դատարանը մեղադրական դատավճիռ կայացնի Հոլանդիայի ադրբեջանա-թուրքական համայնքի ղեկավար Իլհան Աշքինի գործով: Այդ մասին հայտարարել է AzNed.nl կայքի ղեկավար Նարմինա Մարդանովան, գրում է Haqqin.az-ը:

Աշքինին ազատազրկում է սպառնում «Ղարաբաղը հայերի գերեզմանը կդառնա» արտահայտության համար:

Իգդիրում ծնված և մեծացած ադրբեջանցի Աշքինը 1991-ին Նիդերլանդներում ստեղծել է առաջին թուրք-ադրբեջանական համայնքը: Հոլանդական Ալմելո քաղաքում Հայոց ցեղասպանսւթյան զոհերի հիշատակին նվիված հուշարձանի բացման դեմ թուրքերի ու ադրբեջանցիների բողոքի ցույցի ժամանակ Իշքանն ասել է. «Ղարաբաղը հայերի գերեզմանը կդառնա»:

Աշքինն արդարացել է, թե իր արտահայտությունը բռնության կոչ չէ Նիդերլանդների հայ բնակչության դեմ: Դատարանը որոշումը կայացնելու է մարտի 17-ին:

Իլհան Աշքինին սպառնում են ուղղիչ աշխատանքներ, պայմանական ազատազրկում կամ կալանք:

Նշվում է, որ Թուրքիայի և Նիդերլանդների հարաբերությունների սրման ֆոնին Աշքինի գործը հատուկ նշանակություն է ստանում:

Ինքը Աշքինը հայտարարել է, թե դատավարությունը հեշտ չի լինելու, քանի որ թուրք-հոլանդական առճակատումը կարող է ազդել իր գործի վրա: «Դատախազն արդեն ասել է իմ պատժի մասին: Ինձ սպառնում է 80 ժամ հանրային աշխատանք կամ 14 օր պայմանական ազատազրկում 2-ամյա փորձնական ժամկետով: Մենք, անշուշտ, կդիմենք Նիդերլանդների Գերագույն դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան», -ասել է նա:

Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ: Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում:

Ընթերցեք նաև. Ինչու է Թուրքիան նոր առճակատման մեջ մտել Եվրոպայի հետ

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---