ՀՀ քաղաքացիների աշխատանքը ԵՏՄ-ում կարող է որպես ստաժ համարվել արդեն 2017-ից

ՀՀ քաղաքացիների աշխատանքը ԵՏՄ-ում կարող է որպես ստաժ համարվել արդեն 2017-ից

PanARMENIAN.Net - ԵՏՄ երկրների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագիրը կարող է ընդունվել արդեն 2017-ին, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

ԵՏՄ պետություններում ավարտվում է միավորման անդամ երկրների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագրի քննարկումը: Երբ փաստաթուղթն ուժի մեջ մտնի, ԵՏՄ քաղաքացիների աշխատանքը ՌԴ-ում, Ղազախստանում, Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում կհամարվի օրինական աշխատանքային ստաժ և նրանք կկարողանան լիարժեք կենսաթոշակ ստանալ հայրենիքում:

Այդ պայմանագրի շնորհիվ, ըստ ԵՏՄ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության գծով կոլեգիայի անդամ Տիմուր Սուլեյմենովի, գործի կդրվի ԵՏՄ աշխատանքի ընդհանուր շուկայի վերջին տարրը:

«Տարիքային նշանակումներն ու վճարումներն իրականացվում են խիստ որոշակի կարգով: Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը կնշանակվի և կվճարվի այն պետության կողմից, որի տարածքում նա աշխատել է այդ ընթացքում»,-ասել է Սուլեյմենովը:

Վերջնական տարբերակում հաշվի կառնվեն անձի մասնակցությունը կենսաթոշակային համակարգին, կենսաթոշակային իրավունքի պահպանումն ու փոխանցումը մեկ այլ երկիր տեղափոխվելու դեպքում: Կենսաթոշակի չափը կհաշվառվի ըստ անդամ երկրի ազգային օրենսդրության, յուրքանչյուր անդամ երկիր կվճարի կենսաթոշակի այն մասը, որը նա վաստակել է այդ երկրում աշխատանքի ընթացքում:

Օրինակ, եթե ՀՀ քաղաքացին որոշ ժամանակ աշխատել է ՌԴ-ում, ապա ՀՀ վերադառնալու դեպքում այդ հատվածի կենսաթոշակը նրան կվճարի ՌԴ-ն: Թոշակը կվճարվի կամ ՀՀ-ում, կամ ՌԴ-ում` անձի ընտրությամբ: Եթե ՌԴ-ում աշխատանքային ստաժը անբավարար լինի կենսաթոշակ նշանակելու համար, հաշվի կառնվի նրա աշխատանքային տարիները ԵՏՄ անդամ այլ պետությունում: Թոշակի չափը կհաշվառվի` ելնելով ՌԴ-ում գործող կեսանթոշակային իրավունքներից:

Ընթերցեք նաև. Աշխատանքային ստաժը ԵՏՄ երկրներում կարող է հաշվառվել ՀՀ-ում թոշակի անցնելիս

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---