Մոուրինյո. «Ռոստովի» հետ խաղը ծանր էր, բայց ՄՅՈւ-ն հիասքանչ էր17 մարտի 2017 - 12:19 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ռոստովի» հետ հաղթական խաղից հետո ասել է, որ խաղը շատ բարդ էր: «Այսօր մենք վախենում էինք լրացուցիչ ժամանակից: Դա շատ ծանր խաղ էր: «Մանչեսթեր Յունայթեդի» համար շատ ծանր էր 10-ով խաղալը, մեզ համար դժվար կլինի խաղալ նաև կիրակի օրը»,-ասել է Մոուրինյոն: Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց ռուսական «Ռոստովին»: Խաղն ավարտվել է Մոուրինյուի գլխավորած թիմի նվազագույն հաղթանակով: Նա նշել է, որ թիմը ֆանտաստիկ աշխատանք է կատարել: «Կարծում եմ, շատերը կասեն, որ ՄՅՈւ ֆուտբոլիստները պետք է ավելի լավ խաղային...Մենք կարող ենք ավելի լավ խաղալ, կարող ենք նույնիսկ ավելի շատ գոլեր խփել, սակայն իրողություններն այնպիսն են, որ մենք ստիպված ենք կռվել: Կրկնեմ՝ տղաները հիասքանչ էին: Բայց հոգնածությունն իր գործն արեց»,-ասել է նա: Մոուրինյոն հայտարարել է, որ վախենում էր, որ «Ռոստովի» հետ խաղում կարող էր լրացուցիչ ժամանակ սահմանվել, հայտնում է Sputnik Արմենիան: Խաղի 70-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, փոխանցում ստանալով, գնդակն ուղարկել է տուգանային հրապարակ, որտեղ Զլատան Իբրահիմովիչը, հասցեագրել է գնդակն առավել հարմար դիրքում գտնվող Խուան Մատային, որը մոտ տարածությունից գնդակն ուղարկել է ռուսական թիմի դարպասը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |