Հաղորդակցության համաշխարհային ֆորում. Ժնևից Երևան

Հաղորդակցության համաշխարհային ֆորում. Ժնևից Երևան

PanARMENIAN.Net - 2017-ի մարտի 13-17-ն արդեն 8-րդ անգամ տեղի է ունենում ամենամյա Հաղորդակցության համաշխարհային ֆորումը (World Communication Forum - WCF): Ի տարբերություն նախորդ 7 ֆորումի, որոնք տեղի են ունեցել Շվեյցարիայի Դավոս քաղաքում, այս անգամ այն անց է կացվում «համաշխարհային մայրաքաղաք» Ժնևում:

WCF ֆորումի նպատակն է քննարկել հարցեր՝ կապված հաղորդակցության նորագույն ուղղությունների և խնդիրների հետ, ինչպես նաև նախանշել հաղորդակցության զարգացման հիմնական միտումները:

2013-ից WCF գործունեությունն ընդլայնվել է, և տարածաշրջանային միջոցառումներ են իրականացվել Բարսելոնայում, Պրահայում, Մոսկվայում և Լոձում։

Ֆորումի մասնակիցներն անցած տարիների ընթացքում ձևավորել են «WCF ընտանիք», որի անդամ է նաև Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA):

2017-ին APRA-ն, Դավոսի Հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (WCFA) հետ համագործակցությամբ, Երևանում կազմակերպում է տարածաշրջանում առաջին՝ WCFDavos/Yerevan ֆորումը, որը տեղի կունենա մարտի 21-22-ինԵրևանում: Տարածաշրջանային նիստի թեման լինելու է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ»: Ֆորումին կմասնակցեն ինչպես հայ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից ժամանած առաջատար փորձագետներ:

Երևանյան ֆորումի հյուրերից կլինի Ասիայի առաջատար Brands of Desire բրենդային խորհրդատվական ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն և գլխավոր բրենդային ստրատեգ Սաուրաբհ Կումար Ուբովեյան, որի խոսքով՝ առաջնային կարևորություն ունեցող թեմաներից մեկը երկրի բրենդն է՝ որպես ազգային արժանիք:

«Երևանում, ես փորձելու եմ օգտագործել WCF հարթակը երկրի բրենդինգի զարգացմանն ուղղված ամբողջովին նոր նմուշի տարբերակներ քննարկելու համար»,- նշել է Ուբովեյան:

Բրենդինգի, մարքեթինգի և հաղորդակցության ոլորտներում գործող DonValley ընկերության գործադիր տնօրեն Սոլլի Մոենգի (Հարավային Աֆրիկա) խոսքերով՝ Երևանում հնարավորություն կունենա հանդիպելու հաղորդակցության առաջատար մասնագետների հետ:

«Երևանում մենք պատրաստվում ենք խոսել մի շարք հետաքրքիր թեմաների մասին: Իմ թեման, մասնավորապես, հեղինակության կառավարման մասին է, այն մասին, թե ինչպես կառավարել բրենդի հեղինակությունը, ցանկացած տեսակի բրենդի»,- ասել է Մոենգը:

Huffington Post Twitter Powerhouses Series-ի համահիմնադիր Շոն Գարդներն (ԱՄՆ) իր հերթին նշել է, որ այս տարի Ժնևում անցկացվող WCF ֆորումը Twitter-ում թրենդային թեմաների թոփ 3-ում է, ինչը նա համարում է մեծ հաջողություն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---