Գյումրիում բացվել է Ամերիաբանկի «Կումայրի» մասնաճյուղը. մեկնարկել է «Իմ Գյումրի» արշավը

Գյումրիում բացվել է Ամերիաբանկի «Կումայրի» մասնաճյուղը. մեկնարկել է «Իմ Գյումրի» արշավը

PanARMENIAN.Net - Մարտի 17-ին՝ ժամը 12:30-ին, Գյումրի քաղաքում տեղի է ունեցել Ամերիաբանկի «Կումայրի» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը, այլ պաշտոնատար և գործարար այրեր:

«Կումայրի» մասնաճյուղի բացմանը զուգընթաց մեկնարկել է «Իմ Գյումրին» արշավը, որի շրջանակում մասնաճյուղի հաճախորդներին կտրամադրվեն քարտային, վարկային և առցանց ծառայությունների մասով հատուկ առաջարկներ: Այս համատեքստում, մասնավորապես, թողարկվել են «Իմ Գյումրի» խորհրդանշական անվանումը կրող АrCa վճարային քարտեր, որոնք կտրամադրվեն «Կումայրի» մասնաճյուղի հաճախորդներին առանց սպասարկման վճարի և առանց կանխիկացման միջնորդավճարի՝ 2 տարի ժամկետով:

Բացի այդ, մասնաճյուղի հաճախորդներին կտրամադրվեն Visa Classic, Visa Gold, MasterCard Standard, MasterCard Gold դեբետային կամ կրեդիտային քարտեր, իսկ իրավաբանական անձ հաճախորդներին` Visa Business, MasterCard Business քարտեր` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի:

«Կումայրի» մասնաճյուղի հաճախորդների համար կգործեն նաև վարկերի հատուկ պայմաններ, մասնավորապես, կտրամադրվեն վարկեր Ամերիաբանկում գործող տոկոսադրույքներից 0,5%-ով ցածր տոկոսադրույքով, իսկ վերաֆինանսավորման արշավի ներքո նվազեցված տոսկոսադրույքները կիջեցվեն ևս 0,25%-ով: Հեռահար բանկային ծառայություններից օգտվելու մշակույթը տարածելու և բանկային ծառայություններից օգտվելն ավելի հարմարավետ դարձնելու համար «Կումայրի» մասնաճյուղի հաճախորդներին կտրմադրվեն անվճար ինտերնետ և մոբայլ բանկինգ, ինչպես նաև հեռախոսային բանկինգ ծառայությունները:

Իրավաբանական անձանց կտրամադրվի ինտերնետ և մոբայլ բանկինգ` առանց առաջին տարվա սպասարկման վճարի: Նույն համատեքստում նորաբաց մասնաճյուղի տարածքում, ինչպես նաև Գյումրիի Ռիժկով փողոցի սկզբնամասում (Ռիժկովի փողոց, 1/2) տեղակայվել են Express banking 24/7 ծառայության ինքնասպասարկման տերմինալներները, որոնց միջոցով բանկի հաճախորդները կարող են ոչ միայն կանխիկ ելքագրել և մուտքագրել, այլ նաև առանց բանկ այցելելու իրականացնել մի շարք այլ բանկային գործարքներ: Վերոնշյալ առաջարկները գործելու են մինչև 2017թ. հունիսի 30-ը ներառյալ:

«Կումայրի» մասնաճյուղը տեղակայված է Գյումրի քաղաքի Աբովյան փողոց 248/7 հասցեում և իր ընդարձակ սպասարկման սրահով, ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ և մասնագիտացված անձնակազմով սպասում է Շիրակի մարզի բնակիչներին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---