Գարնանային weekend. Համերգներ, փարթիներ, նորաձևության ցուցադրություններ և կինոդիտումներ

Գարնանային weekend. Համերգներ, փարթիներ, նորաձևության ցուցադրություններ և կինոդիտումներ

PanARMENIAN.Net - Երկինքը փոքր ինչ ամպամած է, բայց գարնանային տրամադրությունը պահպանվում է: Այս հանգստյան օրերին մայրաքաղաքում կարելի է հետաքրքիր ժամանակ անցկացնել ըստ նախասիրությունների՝ գնալ համերգների և վայելել գեղեցիկ կատարումներ, լիցքաթափվել փարթիների ընթացքում, հետևել հայ դիզայներների նոր հավաքածուների ցուցադրություններին, այցելել կինոթատրոններ:

PanARMENIAN.Net –ն առանձնացրել է մի քանի հետաքրքիր տարբերակ գարնանային այս weekend-ն ավելի հիշարժան դարձնելու համար: Իսկ դուք ո՞ր մեկը կընտրեք:

Երաժշտական քաղաք

Մարտի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում ելույթ կունենա ֆրանսիացի հայտնի դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը: Համերգը կսկսվի ժամը 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 5000 – 40000 դրամ:

«Մեցցո» երաժշտական ակումբում մարտի 18-ին ելույթ կունենա Yellow Stones բենդը, կհնչեն ռոքնռոլ ժանրի կատարումներ: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին, մուտքը՝ 2000 դրամ:

Մարտի 19-ին «Մեցցո» երաժշտական ակումբում ելույթ կունենան ամերիկացի բլյուզ երգչուհի Շանա Ուոտեստոունը և Արտակ Ներսիսյանը (Mr.Harmonica), ինչպես նաև Kami Friends Project-ը: Համերգի սկիզբը՝ ժամը 21:00-ին, տոմսերի արժեքը՝ 5000, 8000, 12000, 15000 դրամ:

Մարտի 18-ին Friends Pub-ում ելույթ կունենա Highgae խումբը, որը ներկայացնում է հեղինակային նոր նախագիծը՝ մյուզիք highgae ոճով․ այն իրենից ներկայացնում է յուրօրինակ reggae, hip-hop, folk, blues, rock ոճերի խարնուրդ։ Երեկոյի սկիզբը՝ ժամը 20:00-ին, մուտքն ազատ է:

Montmartre ռեստորան-բարում մարտի 18-ին ելույթ կունենա Chico & Friends ջազային քառյակը: Խումբը կներկայացնի բարձրաճաշակ կենդանի կատարումներ: Երեկոյի սկիզբը՝ ժամը 20:00-ին, մուտքն ազատ է:

Yans երաժշտական ակումբում մարտի 18 ելույթ կունենան Arpi-ն և Hayway Band-ը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին, տոմսերի արժեքը՝ 2000 դրամ:

Մարտի 19-ին Yans երաժշտական ակումբում ելույթ կունենան Marbey-ը և Free Form բենդը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին, տոմսի արժեքը՝ 2000 դրամ:

«Էնոտեկա» գինու բարում մերտի 18-ին ելույթ կունենա New Quintet բենդը՝ մենակատար Աղվան Պապոյանի գլխավորությամբ, կհնչեն ջազ կատարումներ: Երեկոյի սկիզբը՝ ժամը 20:30-ին, տոմսերի արժեքը՝ 2000 դրամ:

Մարտի 19-ին «Էնոտեկա» գինու բարում կրկին կհնչի ջազ, ելույթ կունենա Վահագն Հայրապետյանը և Նյու Յորքից ժամանած հայտնի ջազ երաժիշտներ: Երեկոյի սկիզբը՝ ժամը 20:30-ին, տոմսերի արժեքը՝ 5000 դրամ:

Մարտի 19-ին Club 12-ում ելույթ կունենա Կուբայից ժամանած երգչուհի Իվոն Ֆերնանդեսը Camaradas Band-ի հետ միասին: Համերգը կսկսվի ժամը 21:30-ին և կշարունակվի մինչև գիշերվա ժամը 01:00:

Որտեղ լիցքաթափվել

Միրզոյան լուսանկարչական գրադարանում մարտի 18-ին կայանալիք փարթիին կարելի է լիցքաթափվել որակյալ էլեկտրոնային երաժշտության տակ, որը կապահովեն դիջեյներ Lucy Sówa-ն, xtrm-ը և Մոսկվայից ժամանած Bvoice-ն ու Mishel A-ն: Միջացառման սկիզբը՝ ժամը 21:00-ին, մուտքավժարը՝ 2000 դրամ:

Մարտի 18-ին The Basement-ում տեղի կունենա Kitchen Recording Label Night փարթին, որի ընթացքում կնվագեն Teo-նև Supacooks-ը, ինչպես նաև Kjeld Langeveld-ը Նիդերլանդներից: Միջոցառման սկիզբը՝ ժամը 22:00-ին, մուտքավճարը՝ 1000 և 2000 դրամ:

Նորաձևության ցուցադրություններ

Մարտի 18-ին Dalma Garden Mall-ում տեղի կունենա BIAYNI by VAHAN KHACHATRYAN ապրանքանիշի ցուցադրությունը՝ զուգորդված համերգային ծրագրով: Միջոցառումը կսկսվի ժամը 18:00-ին, կտևի մոտ 2 ժամ, մուտքն ազատ է:

Մարտի 19-ին «Տաշիր» առևտրի կենտրոնում կանցկացվի Armenian Brands հայ կին նկարիչների աշխատանքների և հայ դիզայներների գարնանային հավաքածուների ցուցադրությունը: Միջոցառումը տեղի կունենա «Տաշիր» առևտրի կենտրոնի 4-րդ հարկում, սկիզբը՝ ժամը 18:30-ին

Ընթերցասերների համար

Մարտի 18-ին ժամը 14։00-ին LOFT-ում տեղի կունենա գրքի քննարկում՝ կազմակերպված ՀՀ մշակույթի նախարարության, Գրքամոլ ակումբի և LOFT կենտրոնի կողմից: «Գրքի շուրջ» խորագրով գեղարվեստական գրքերի քննարկումների շարքում այս մեկը նվիրված կլինի Հրանտ Մաթևոսյանի «Նանա իշխանուհու կամուրջը» ժողովածուին: Քննարկման բանախոսներն են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Վահրամ Դանիելյանը, Վաչագան Գրիգորյան, Համո Մաթևոսյանը (Հրանտ Մաթևոսյանի եղբայրն է): Քննարկման ամենաակտիվ 20 մասնակիցները ստանալու են նվեր՝ Իոսիֆ Բրոդսկու «Անվանափոխված քաղաքի ուղեցույց» էսսեների ժողովածուն: Քննարկումները շարունակական բնույթ են կրելու, կազմակերպվելու են 2017թ.-ի ողջ ընթացքում՝ ամեն ամիս: Մուտքավճար՝ 1000 դրամ, գրանցման համար անցնել այս հղումով:

Կինոսերների համար

«Սինեմա Սթար» և «ԿինոՊարկ» կինոթատրոններում առաջիկա հանգստյան օրերին կինոսերները կկարողանան դիտել հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Գեղեցուհին և հրեշը» (Beauty and the Beast), «Թաքնված կերպարները» (Hidden Figures), «Կյանք ու կռիվ 2» (The Line 2), «Սփլիթ» (Split), «Կոնգ: Գանգի կղզին» (Kong: Skull Island), «Թրեյնսփոթինգ 2» (T2 Trainspotting), «Երգիր» (Sing), «Լոգան» (Logan), «Բրավո, վիրտուոզ» (Браво, Виртуоз), «Քեզնից հետո» (После тебя), «Սահմանափակումներով սերը» (Любовь с ограничениями):

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---