Գիտնականները սրտի կաթվածը կանխող նոր դեղամիջոց են փորձարկում

Գիտնականները սրտի կաթվածը կանխող նոր դեղամիջոց են փորձարկում

PanARMENIAN.Net - Գիտնականները սրտի կաթվածը կանխող նոր դեղամիջոց են փորձարկում, որը կարող է կանխել նաև ինսուլտը: Դեղամիջոցի միջազգային փորձարկումները, որին 27.000 մարդ է մասնակցել, ցույց են տվել, որ այն կարող է նվազեցնել վնասակար խոլեստերինի քանակն օրգանիզմում՝ հասցնելով աննախադեպ մակարդակի:

Հետազոտության հաջողությունը վկայում է, որ շուտով դեղամիջոցը հասանելի կլինի միլիոնավոր մարդկանց: British Heart Foundation-ը դա զգալի նվաճում է համարել սրտի հիվանդությունների դեմ պայքարում:

Ամեն տարի սրտի կաթվածից և ինսուլտից աշխարհում մոտ 15 մլն մարդ է մահանում: Խոլեստերինի բարձր քանակն օրգանիզմում խցանում է արյունատար անոթները, որի հետևանքով սիրտն ու ուղեղը բավարար քանակությամբ թթվածին չեն ստանում:

Նոր՝ էվոլոկումաբ դեղամիջոցն օգնում է լյարդին մաքրել արյունը վնասակար խոլեստերինից: «Այն շատ ավելի արդյունավետ է ստատիններից», -ասել է Լոնդոնի թագավորական քոլեջի պրոֆեսոր Պիտեր Սեվերը:

«Արդյունքում խոլեստերինի մակարդակը նվազել է ու նվազել և հասել է նվազագույն նիշերի, որոնք մենք երբևէ տեսել ենք բժշկության մեջ», -ասել է պրոֆեսոր Սեվերը, հայտնում է BBC-ին:

Փորձարկումներին մասնակցող հիվանդներն արդեն իսկ ստատիններ ընդունում էին: «Ռիսկը նվազում էր լրացուցիչ 20%-ով, իսկ դա զգալի է», -ասել է պրոֆեսորը:

2-ամյա փորձարկումների արդյունքում գիտնականները եկել են եզրակացության, որ առանց դեղամիջոցի ընդունման փորձարկման մասնակիցներից 365-ի մոտ սրտի կաթված կամ ինսուլտ կգրանցվեր:

Էվոլոկումաբը հակամարմին է, այն մշակվել է PCSK9 պրոտեինի արգելափակման համար, որը թույլ չի տալիս լյարդին տրոհել խոլեստերինն ու այդպիսով հանել այն արյան միջից: Դեղամիջոցի մյուս փորձարկումները ևս ցույց են տվել, որ այն կարող է նվազեցնել խոլեստերինի մակարդակը 60%-ով:

Դեղամիջոցը ներարկվում է ենթամաշկային ներարկումների միջոցով յուրաքանչյուր 2-4 շաբաթը mek: Նոր դեղամիջոցի գինը տատանվում է, սակայն, որոշ գնահատականներով, տարեկան մեկ մարդւո հաշվարկով Բրիտանիայի Ազգային առողջապահության համակարգին 2000 ֆունտ (2500 դոլար) կպահանջվի: ԱՅն արդեն նշանակվում է այն հիվանդներին, որոնց վրա ստստինները չեն ազդում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---