// IP Marketing video - START// IP Marketing video - END

Պատգամավորության մի քանի թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել

Պատգամավորության մի քանի թեկնածու ինքնաբացարկ է  ներկայացրել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից մի քանիսի կողմից ներկայացված ինքնաբացարկի դիմումները:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշիքի ընտրական ցուցակից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Գագիկ Հովհաննիսյանը, Սոս Սարգսյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակից՝ Նարեկ Ավետիսյանը, Սրբուհի Հովհաննիսյանը, «Կումունիստական» կուսակցությունից՝ Կարեն Մանուկյանը, Սինոտ Պողոսյանը, Գարեգին Մատինյանը:

Դիմումները քննարկվելուց հետո ԿԸՀ-ն որոշել է նրանց գրանցումը ճանաչել ուժը կորցրած, գրում է Panorama.am-ը:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը:

 Ուշագրավ
Նրա խոսքով, առանց այդ վստահության մեխանիզմների ներդրման շատ բարդ է ակնկալել որևէ դրական առաջընթաց
Գալուստ Սահակյանը նշել է, որ թեև ներքին քննարկումներ չեն եղել, բայց իր կարծիքով ճիշտ կլիներ, որպեսզի ՀՀ վարչապետ դառնար Սերժ Սարգսյանը
Ըստ նրա, ՀՀԿ-ն այս պահին իրականացնում է նախագահ Սարգսյանի՝ մայիսի 18-ի ծրագրային ելույթի դրույթները
Կառավարության ծրագրին կողմ են քվեարկել ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների, դեմ՝ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները