Հայաստանում TATRA բեռնատարներ արտադրող գործարան կկառուցվի![]() 18 մարտի 2017 - 21:17 AMT PanARMENIAN.Net - Չեխական TATRA TRUCKS և ZENON LIMITED LIABILITY COMPANY ընկերությունների միջև կնքված հուշագրի համաձայն Կոտայքի մարզում կհիմնադրվի TATRA բեռնատար մեքենաների արտադրության գործարան: Այս մասին է հայտնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արտաշատի ԳԳՄ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը: Նա նշել է, որ հիմնադրման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Ըստ Հարությունյանի, գործարանի կառուցումը վարչապետ Կարեն Կարապետյանի ու ռուսաստանաբնակ հայ գործարարների` ՀՀ-ում ներդրումների վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածության արդյունքն է: Ծրագրի ավարտական փուլում նախատեսվում է 2000 նոր աշխատատեղերի ստեղծում: PAN-ի աղբյուրները հաստատել են գործարանի կառուցման մասին տեղեկությունը: ![]() ![]() Փաշինյանն անդրադարձել է նաև կապիտալ ծախսերի թերակատարմանը՝ նշելով, որ դա կապված է կոռուպցիայի դեմ պայքարի հետ Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր Նա նշել է, որ պայմանագրերը լուծարվում են ամբողջությամբ, միակողմանի կերպով՝ հիմք ընդունելով դրանց համապատասխան դրույթները և ղեկավարելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով Ուդումյանի խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է միջին աշխատավարձի աճի ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |