Փայլանը քննադատել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին՝ անվանելով ֆաշիստ

Փայլանը քննադատել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին՝ անվանելով ֆաշիստ

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Թուրքիայի Ժողովրդական դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը քննադատել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, որն օրեր առաջ սպառնացել էր Եվրամիությանը միգրացիոն նոր ճգնաժամով:

Սոյլուն, քննադատելով Նիդեռլանդների իշխանություններին Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայային երկրից վտարելու համար, հայտարարել էր. «Շատ են ուզում՝ մինչև հիմա չուղարկած սիրիացի և իրաքցի փախստականներից ամեն ամիս 15.000-ին ուղարկենք Եվրոպա, թող զարմանան»:

«Տես, այս արտահայտությունդ քեզ ամբողջ աշխարհի աչքում ֆաշիստ կդարձնի», - գրել է Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում:

Նա նշել է նաև, որ այս քայլով Սոյլուն իր իրական դեմքը ևս մեկ անգամ ցույց է տվել աշխարհին:

Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ:Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում:Ավելի վաղ ԵՄ-ն հորդորել է Թուրքիային ձեռնպահ մնալ «ավելորդ հայտարարություններից» և գործողություններից Նիդերլանդների հետ կապված սկանդալի ֆոնին:

Ավելի վաղ Բելգիական Անտվերպենի նահանգապետ Բարտ դե Վեյվերն արգելել է մարտի 17-ին կայանալիք թուրքերի հանրահավաքն այդ մեծության երկրորդ քաղաքի արվարձանում՝ Բերկեմում:

Վերջին օրերին Թուրքիայի հարաբերությունները մի շարք եվրոպական երկրների հետ վատթարացել են: Թուրքիան հասցրել է առճակատման մեջ մտնել Գերմանիայի, Նիդերլանդների, Ավստրիայի, Բելգիայի, Դանիայի և Շվեդիայի հետ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---