«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ում 600 հաղթանակ ունեցող առաջին ակումբն է

«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ում 600 հաղթանակ ունեցող առաջին ակումբն է

PanARMENIAN.Net - Անգլիայի առաջնության 29-րդ տուրի արտագնա խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 3: 1 հաշվով հաղթել է «Միդլսբորոյին» և դարձել է ԱՊԼ առաջին ակումբը, որը 600 հաղթանակ է տարել, հայտնում է Championat.com-ը:

Մարուանա Ֆելլայնիի (30-րդ րոպեին), Ջեսսի Լինգարդի (62-րդ րոպեին) և Անտոնիո Վալենսիայի (90-րդ րոպեին) գոլերին դաշտի տերերը 77-րդ րոպեին պատասխանեցին Ռուդի Ժեսթեդի ճշգրիտ հարվածով:

ԱՊԼ-ում հաղթանակների թվով երկրորդը «Արսենալն» է՝ թիմը 517 անգամ է հաղթել, երրորդը «Չելսին» է 508 հաղթանակով:

«Մանչեսթեր Յունայթեդը» 5-րդ հորիզոնականում է Անգլիայի առաջնության աղյուսակում, զիջելով առաջատար «Չելսիին» 17 միավոր: Թիմը, սակայն, մեկ խաղ պակաս է խաղացել «Չելսիից»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---