Հայ դիզայներների հագուստը նվաճում է Փարիզը

Հայ դիզայներների հագուստը նվաճում է Փարիզը

PanARMENIAN.Net - Հայաստանի տեքստիլ ձեռնարկությունները արդիականացնում են աշխատանքը և ընդլայնում են սպառման շուկաները։ Երկրում մեկնարկել է թեթև արդյունաբերության մրցունակության բարձրացման ծրագրի երկրորդ փուլը

Զգեստները կարվում են տեքստիլի գործարանում` Վալենտին Յուդաշկինի պատվերով։ Նրան պատկանող Նորաձևության տանը բոլորը տպավորված են հայ դիզայներների զգեստներով։ Այդ հավաքածուն ցուցադրվել է նաև Ֆրանսիայում, հայտնում է «Sputnik Արմենիան» ՄԻՐ հեռուստաալիքի վրա հղումով։

«150 այլ աշխատանքներից Փարիզում ընտրեցին հենց մեր զգեստները։ Ընտրության վրա ազդեց մեր կարի որակը։ Յուրաքանչյուր երկրի համար մենք կարում ենք իրենց ստանդարտներին համապատասխան զգեստներ։ Օրինակ`Ռուսաստան արտահանելու համար կարում ենք կոստյումներ բարձրահասակ տղամարդկանց համար»,-նշել է տեքստիլի արտադրության տնօրեն Լիդա Սարգսյանը։ Ռուսական շուկան հայ արտադրողների համար ամենագրավիչներից է։

Տեքստիլի ձեռնարկություններում վերջին տարիներին տեխնոլոգիական առաջընթաց է գրանցվել։ Աշխատանքների մի մասն ավտոմատացվել է։ Օրինակ` նախկինում լեկալը ձեռքով էին նկարում, հիմա օգնության են եկել համակարգիչները։ Հրաժարվել նաև հին պիտակներից։ Հագուստի չափսերն այժմ տպվում են գործվածքի վրա։

«Արդի տեխնոլոգիաները խնայում են մեր ժամանակը, մենք միշտ հետևում ենք համաշխարհային շուկայի տեխնոլոգիական միտումներին։ Դա օգնում է բարձր պահել նշաձողը որակի հարցում և լինել ժամանակին համահունչ», -պատմել է տեքստիլի արտադրության մենեջեր Անի Ավետիսյանը։

Վերջին տարիների ընթացքում երկրում բացվել է թեթև արդյունաբերության հինգ ձեռնարկություն։ Հայաստանում մինչև տարեվերջ կբացվի ևս երկու գործարան` մանածագործարան և կարի։ Արտադրողները խոստանում են ամենաքիչը երկու անգամ մեծացնել պատրաստի արտադրանքի ծավալները։ Նախատեսվում է նաև արտադրանքը Եվրոպա արտահանել։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---