Իսրայելի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ Պալմիրայի տարածքում ավիահարվածների պատճառով

Իսրայելի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ Պալմիրայի տարածքում ավիահարվածների պատճառով

PanARMENIAN.Net - Իսրայելի դեսպան Հարի Կորենային կանչել են ՌԴ ԱԳՆ Իսրայելի օդուժի կողմից Պալմիրայի շրջանում սիրիական բանակի օբյեկտները ռմբակոծելու կապակցությամբ: Այդ մասին հայտնել է փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:

«Այո, մենք հարցրել ենք նրան»,-ասել է Բոգդանովը լրագրողներին: Ըստ նրա, ՌԴ ԱԳՆ-ն մտահագություն է հայտնել միջադեպի կապակցությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք հատուկ կապուղի ունենք միջադեպերի կանխման համար և կցանկանայիքն, որ այն ավելի արդյունավետ գործեր, և թյուրըմբռնում չլիներ այն հարցում, թե ով ինչով է զբաղվում»,-ասել է դիվանագետը:

Ավելի վաղ Իսրայելի դեսպանին ՌԴ ԱԳՆ կանչելու մասին հայտնել էր իսրայելյան Jerusalem Post-ը: Ըստ Իսրայելի ԶԼՄ-ների, ավիացիան հարվածներ է հասցրել ՌԴ զինուժի տեղակայման վայրերի մերձակա տարածքում:

Միջադեպը տեղի է ունեցել մարտի լույս 17-ի գիշերը: Ըստ Սիրիայի ԶՈւ տվյալների, իսրայելյան 4 ինքնաթիռ է ներխուժել երկրի օդային տարածք և հարվածներ հասցրել բանակի օբյեկտներից մեկին: Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտարարել է, թե հաջողվել է խոցել ինքնաթիռներից մեկը: Իսրայելը դա հերքում է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---