ԱԺ նիստը չի կայացել. Քվորում չկա

ԱԺ նիստը չի կայացել. Քվորում չկա

PanARMENIAN.Net - Մարտի 20-ին մեկնարկել է հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասնմեկերորդ նստաշրջանի հերթական քառօրյան: Սակայն քվորում չլինելու պատճառով նիստը չի կայացել:

Գրանցվել է ընդամենը 23 պատգամավոր: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավոր, գրում է Panorama.am-ը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրեքի 44-րդ հոդվածը, որի համաձայն՝ եթե քվորում չի ապահովվում, ապա գրանցումը շարունակվում է մինչև քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 3 ժամ:

Նախորդ քառօրյայի վերջին օրվա նիստը ևս չէր կայացել քվորում չլինելու պատճառով: Այդ ժամանակը լրագրողը հետաքրքրվե էր Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից, թե մարտի 20-ի նիստը կկայանա՞, նա ասել էր. «Չեմ կարող ասել: Ես՝ որպես Ազգային ժողովի փոխնախագահ, կգամ, կգրանցվեմ: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Հերիմեն Նաղդալյանն անպայման կգան, մնացյալի մասին չեմ կարող ասել, ակտիվ քարոզչական փուլ է լինելու»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---