// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՀՀ-ից արտահանումը փետրվարին աճել է մոտ 10%-ով

ՀՀ-ից արտահանումը փետրվարին աճել է մոտ 10%-ով

PanARMENIAN.Net - 2017 թվականի փետրվարին ՀՀ-ից արտահանումը կազմել է $152.2 մլն՝ գերազանցելով 2016 թվականի փետրվարի ցուցանիշը 10.1%-ով:

Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, ներմուծումը փետրվարին կազմել է $267.4 մլն՝ 2016-ի փետրվարի համեմատ ավելանալով 12.4%-ով:

Հունվարին արտահանումն աճել էր 35.4%-ով` կազմելով $121.5 մլն: Ներմուծումն աճել էր 51%-ով՝ կազմելով $237 մլն:

Ընդհանուր առմամբ հունվար-փետրվարին արտահանումը կազմել է $273.7 մլն, ավելանալով 2016-ի առաջին 2 ամսվա համեմատ 20.1%-ով: Ներմուծումն աճել է 23.5%-ով՝ կազմելով $487.3 մլն:

 Ուշագրավ
Նախնական փուլում նախատեսվում է բազայի կառուցումը, որտեղ կլինեն հյուրանոցներ, առևտրային կենտրոններ, ռեստորաններ, խանութներ, օժանդակ այլ կառույցներ
Խոշոր եղջերավոր կենդանիների թիվը7,8%-ով
Ընդհանուր վարկերի ծավալն կազմել է 2,374 տրլն
6 տարում $138 մլն-ի եկամուտ կարող է ապահովվել