ՔԿ-ն պատրաստ է «Հաց բերողի» դիազննությանը միջազգային փորձագետների ներգրավել20 մարտի 2017 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն պատրաստ է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության հետագա գործընթացում ապահովել միջազգային փորձագետների ներգրավումը: Այս մասին ասել է ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ «Այն պահին, երբ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների մատնանշած փորձագետներից որևէ մեկը կժամանի Հայաստան և պատրաստակամ կլինի ներգրավվել հետազատություների իրականացման մեջ, վարույթ իրականացնող մարմինը կստեղծի դրա համար բոլոր հնարավորությունները»,- ասել է ՔԿ ներկայացուցիչը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նրա խոսքով, Սարգսյանի դիահերձումն ավարտվել է անցած շաբաթ օրը։ Սարգսյանի փաստաբաններն ավելի վաղ միջնորդել էին, որ դիահերձմանը մասնակցեն նաև միջազգային փորձագետները: Նրանք, սակայն, չէին ժամանել Երևան։ Տռուզյանի խոսքով, դիահերձումը հնարավոր չէր հետաձգել, քանի որ, ըստ մասնագետների, այն պետք է իրականացվեր մահից 12 ժամ հետո և ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: «Ցավով պետք է արձանագրեմ, որ տուժող կողմի ներկայացրած փորձագետներից որևէ մեկը չժամանեց Հայաստան և հնարավոր չեղավ ապահովել նրանց ներկայությունը դիահերձմանը»,- ասել է ՔԿ ղեկավարի խորհրդականը: Նրա խոսքով, դիահերձումից հետո մասնագետների կողմից առանձնացվել են հյուսվածքներից նմուշներ, որոնց հետազոտումից հետո արդեն մասնագետները կարող են որոշել մահվան պատճառն ու համգամանքները։ 49-ամյա Սարգսյանը մահացել է հունվարի 16-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: «Արմենիա» ԲԿ վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանն ասել էր, որ բժիշկներն արել են հնարավորը՝ «Հաց բերողի» կյանքը փրկելու համար։ Արթուր Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարածք և միացել «Սասնա ծռերին»: 2017-ի փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |