21 մարտի 2017 - 09:11 AMT
Բերդ-Ճամբարակը փակ է, Լարսը՝ բաց

Հ-38 ավտոճանապարhի Բերդ-Ճամբարակ հատվածը փակ է: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Աղբյուրը տեղեկացնում է, որ մարտի 21-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան նաև դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Մասնավորապես, դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ հատվածը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Ցողամարգ-Ամասիա ավտոճանապարհը և Ամասիա-Ղուկասյան միջհամայնքային ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: