Բռնցքամարտիկներ Հովհաննիսյանն ու Մանասյանը՝ երիտասարդների ԵԱ բրոնզե մեդալակիրներ

Բռնցքամարտիկներ Հովհաննիսյանն ու Մանասյանը՝ երիտասարդների ԵԱ բրոնզե մեդալակիրներ

PanARMENIAN.Net - Ռումինիայի Բրաիլա քաղաքում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտել են իրենց ելույթները։

Կիսաեզրափակիչ դուրս եկած 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն (նկարում) ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտություն են կրել և արժանացել բրոնզե մեդալի, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը հանդես էր գալիս 7 մարզիկով։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---