Մխիթարյանի ակումբն ամռանն ԱՄՆ-ում կխաղա Մովսիսյանի «Ռեալ Սոլթ Լեյքի» դեմ

Մխիթարյանի ակումբն ամռանն ԱՄՆ-ում կխաղա Մովսիսյանի «Ռեալ Սոլթ Լեյքի» դեմ

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը հայտնել է թիմի ամառային ծրագրերի մասին: Խաղաշրջանից առաջ կայանալիք շրջագայության ժամանակ անգլիական ակումբը 5 հանդիպում կունենա ԱՄՆ-ում:

Երկշաբաթյա շրջագայությունը կներառի հանդիպումներ Լոս Անջելեսում, Սոլթ Լեյք Սիթիում, Սանտա Կլարայում և Վաշինգտոնում:

Դա նշանակում է, որ հայ ֆուտբոլասերները կկարողանան տեսնել Հենրիխ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի դիմակայությունը, որոնք իրար դեմ կխաղան ՄՅՈւ և «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմերում:

«Այցը Հյուսիսային Ամերիկա հնարավորություն կտա թիմին լավագույնս նախապատրաստվել նոր խաղաշրջանին՝ օգտագործելով առաջնակարգ մարզչական կենտրոններ և խաղալով մեծ մարզադաշտերում»,-ասել է անգլիական ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորթը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---