Վիգեն Սարգսյանին «զարմացնում է» Սեյրան Օհանյանի բացահայտ պայքարը ՀՀԿ-ի դեմ

Վիգեն Սարգսյանին «զարմացնում է» Սեյրան Օհանյանի բացահայտ պայքարը ՀՀԿ-ի դեմ

PanARMENIAN.Net - «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանի «բացահայտ պայքարը» Հանրապետական կուսակցության դեմ զարմացրել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Այս մասին վերջինս հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման ժամանակ՝ նշելով, որ հետևում է քարոզարշավի ընթացքին։

«Ճիշտն ասած, հետևում եմ մի թեթև քարոզարշավին, ինձ շատ բան շատ է զարմացնում՝ ինձ զարմացնում է այդ բացահայտ պայքարը հենց Հանրապետականի դեմ, որը պարոն Օհանյանն անձամբ է հայտարարել, որ «պայքարելու ենք Հանրապետական կուսակցության դեմ», զարմացնում է իր պատրաստակամությունը՝ ջերմ երկխոսության մի շարք ուժերի հետ, որոնց հետ իր հարաբերություններն ինձ շատ լավ հայտնի էին դեռ նախկինից», - հայտարարել է Վիգեն Սարգսյան՝ չցանկանալով անուններ նշել։

«Առանց օրինակների, ես կարծում եմ, որ պարոն Օհանյանը հասկանում է, թե ես ում նկատի ունեմ, բայց իր ընտրությունն է, ես որևէ բան չեմ կարող դրան հակադրել, դա մարդու սահմանադրական իրավունքն է՝ առաջադրվել, պայքարել։ Մարդու անձնական իրավունքն է՝ հայտնվել տարբեր կողմերում՝ կախված նրանից, թե այսօր պաշտոն ունի, թե՝ չունի։ Կարծում եմ, որ նաև կարևոր շատ բաղադրիչ է այդ ամեն ինչում անցած ուղին՝ մարտական ուղին և այն ուղին, որն անցել է շատ մարդկանց հետ», - ասել է Սարգսյանը:

Նա նշել է նաև, որ շատ լավ հիշում է բանակի զարգացումը, և իրեն զարմացնում է նաև Սեյրան Օհանյանի այն հայտարարությունը, թե «բանակը գրեթե զրոյից կառուցել է»։

«Անկեղծ ասած, ինձ շատ զարմացնում է իր կողմից հնչեցվող այն թեզը, որ ինքը բանակը գրեթե զրոյից կառուցեց, որովհետև ես մինչ իր նախարար դառնալը բանակում ծառայել եմ, ես շատ լավ հիշում եմ մեր բանակի էվոլյուցիոն զարգացումը տարբեր փուլերում: Բայց եթե դա իրեն օգնում է հանրային քվե ձեռք բերել, եթե օգնում է նրան ավելի ամուր երևալ հանրությանն, իր ընտրությունն է, ես այդպես չէի անի», - ասել է պաշտպանության նախարարը։

Տավուշի մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում Սեյրան Օհանյանը, մասնավորապես, հայտարարել էր. «Այսօր յուրաքանչյուրն ուզում է հաղթել: Մենք պայքարելու ենք իշխող Հանրապետական կուսակցության դեմ:»

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---