iPhone 8-ը «կաթիլանման դիզայն» կունենա

iPhone 8-ը «կաթիլանման դիզայն» կունենա

PanARMENIAN.Net - iPhone 8-ը, որը Apple ընկերությունը կներկայացնի 2017-ի աշնանը, արտաքինից նման կլինի օրիգինալ iPhone-ին: Այդ մասին հայտնում է կորեական ET News պորտալը՝ անհայտ աղբյուրի վրա հղումով:

Ըստ ինսայդերի, սմարթֆոնը «կաթիլանման դիզայն» կունենա՝ այսինքն, հետին պանելն ու կողային եզրերն ավելի կլորավուն կլինեն, քան այժմյան iPhone-ինը: Նշվում է, որ այդպիսով ընկերությունում փորձում են վերարտադրել ամենաառաջին iPhone-ի դիզայնը, որը ներկայացվել է 10 տարի առաջ:

«Apple ընկերության նոր iPhone-ի հետևի պանելն ապակուց կլինի: Ապակին կլորավուն կլինի չորս կողմից»,-ասել է աղբյուրը, հայտնում է Lenta.ru-ն:

2017-ին Apple-ը տոնելու է առաջին iPhone-ի թողարկման 10-ամյակը, ուստի մեծ փոփոխություններ են ակնկալվում դիզայնում: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ iPhone 8-ի դիմացի հատվածն ամբողջությամբ կզբաղեցնի էկրանը` առանց «սահմանների» և ստեղների (OLED-դիսփլեյը): Այն մեծ մասամբ պատրաստված կլինի ապակուց, մինչդեռ Home կոճակն անտեսանելի կլինի: Ըստ վերլուծաբանների կանխատեսումների` Home կոճակը, որը մատնահետքով աշխատող զգայակ կլինի, ներկառուցված է լինելու ապակյա էկրանի մեջ: Փաստացի, այդ գործառույթները կկատարի Touch ID-ին, որը տարբերակում է մատնահետքերը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---