Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը հանվե՞լ է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին կոմիտեի օրակարգից

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը հանվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին կոմիտեի օրակարգից: Ներկայացուցիչների պալատի կայքում ոչ մի պատճառ չի նշվում:



Նշենք, որ այսօր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին կոմիտեում պետք է կայանար Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի քվեարկությունը: Բանաձեւը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին եւ ներկայումս նրան սատարում են 227 կոնգրեսականներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---