Շոտլանդիայի խորհրդարանում անկախության հանրաքվեի բանավեճ է սկսվել

Շոտլանդիայի խորհրդարանում անկախության հանրաքվեի բանավեճ է սկսվել

PanARMENIAN.Net - Շոտլանդիայի Ազգային խորհրդարանի պատգամավորները մարտի 21-ին երկօրյա բանավեճերի շարք են սկսել անկախության մասին երկրորդ հանրաքվեի անցկացման հնարավորության մասին: Համապատասխան նախաձեռնությամբ է հանդես եկել Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, քանի որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը որակապես նոր իրավիճակ է ստեղծել:

Շոտլանդացի պատգամավորները մարտի 22-ին կքվեարկեն հանրաքվեի անցկացմանը կողմ կամ դեմ: Դեմ են հանդես գալիս ազատականները, լիբերալ-դեմոկրատները և պահպանողականները: Սակայն նախաձեռնողին սատարում են խորհրդարանական մեծամասնություն ունեցող «կանաչները», գրում է Deutsche Welle-ն:

Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ, Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը մտադիր է խորհրդարանից լիազորություններ ստանալ Լոնդնոի հետ բանակցությունների համար: Առանց Լոնդոնի համաձայնության հնարավոր չէ իրավաբանական հետևանքներ ունեցող հանրաքվե անցկացնել: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պնդում է, որ հանրաքվե պետք չէ անցկացնել, քանի դեռ չեն ավարտվել Brexit-ի մասին բանակցությունները: Ըստ Սթերջենի, հանրաքվեն պետք է կայանա 2018-ի աշնանը կամ 2019-ի գարնանը:

2014-ին անկախության մասին առաջին հանրաքվեի ժամանակ շոտլանդացիների մեծ մասը քվեարկեց Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին: Brexit-ի վերաբերյալ քվեարկության ժամանակ 2016-ին Շոտլանդիայի բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել ԵՄ կազմում մնալուն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---