ԱՊՀ դիտորդական առաքելությունը ՀՀ ընտրություններում 171 մասնակից կունենա

ԱՊՀ դիտորդական առաքելությունը ՀՀ ընտրություններում 171 մասնակից կունենա

PanARMENIAN.Net - ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի դիտարկումը: ԱՊՀ դիտորդների առաքելության կենտրոնակայանի ղեկավար Եվգենի Սլոբոդան հանդիպում է ունեցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Յան Պետերսենի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընտրարշավի ընթացքը, պայմանավորվել են աշխատանքային շփումները պահպանելու և քվեարկության օրը՝ ապրիլի 2-ին առաքելությունների ղեկավարների հանդիպման մասին:

Նշվում է, որ ավարտվել է ԱՊՀ դիտորդական առաքելության ձևավորումը: Առաքելության կազմում 171 դիտորդ է ընդգրկվել, որոնք ներկայացնում են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովը, Բելառուսի և Ռուսաստանի միության խորհրդարանական ժողովը, ԱՊՀ Գործադիր կոմիտեն:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---