Դատախազություն. 176 հաղորդումից 38-ում ընտրական բնույթի հանցագործության մասին տեղեկատվություն կա

Դատախազություն. 176 հաղորդումից 38-ում ընտրական բնույթի հանցագործության մասին տեղեկատվություն կա

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը մարտի 21-ի դրությամբ ուսումնասիրել է ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման փուլում տեղի ունեցած առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 173 հրապարակում, ՀՀ ոստիկանությունում ստացված մեկ անանուն և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված 2 ահազանգ:

Ուսումնասիրված 176 հաղորդումից 38-ը պարունակել է առերևույթ ընտրական բնույթի հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն:

Նշված 38 հաղորդումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության համապատասխան տարածքային բաժիններ՝ դրանցում նշված տեղեկությունները ստուգելու նպատակով, որոնցից 35-ով ստուգմամբ դրանցում նշված փաստերը հերքվել կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---