ՌԴ միջին բիզնեսի ղեկավարների մի խումբ կայցելի Հայաստան

ՌԴ միջին բիզնեսի ղեկավարների մի խումբ կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net - Մարտի 23-ին Ռուսաստանից Հայաստան կժամանի միջին բիզնեսի գործարարների խումբը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

«Մարտի 23-ին գործարարների մեծ խումբ կայցելի Հայաստան, այսպես կոչված բիզնեսի առաջնորդների ակումբը՝ մոտ 30 մարդ: Խումբը գործում է ՌԴ նախագահին կից ռազմավարական հետազոտությունների գործակալության հովանու ներքո: Խումբը գլխավորում է Արտեմ Ավետիսյանը: Նրանք համատեղ լիագումար նիստ կանցկացնեն Հայաստանի ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի հետ, նախատեսված են այցելություններ տարբեր ձեռնարկություններ»,-ասել է դեսպանը, հայտնում է Aysor.am-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին պաշտոնից ազատելու որոշում է ստորագրել: Նախագահը ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան է նշանակել Վարդան Տողանյանին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---