ԱԺ նիստը կրկին չի կայացել. Քվորում չկա

ԱԺ նիստը կրկին չի կայացել. Քվորում չկա

PanARMENIAN.Net - Երրորդ օրն անընդմեջ մարտի 22-ին քառօրյա նիստերի գումարման համար քվորում չի ապահովվել:

ԱԺ էր ներկայացել ընդամենը 13 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ներկայությունը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրեքի 44-րդ հոդվածը, որի համաձայն՝ եթե քվորում չի ապահովվում, ապա գրանցումը շարունակվում է մինչև քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 3 ժամ:

Նախորդ քառօրյայի վերջին օրվա նիստը ևս չէր կայացել քվորում չլինելու պատճառով: Այդ ժամանակը լրագրողը հետաքրքրվե էր Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից, թե մարտի 20-ի նիստը կկայանա՞, նա ասել էր. «Չեմ կարող ասել: Ես՝ որպես Ազգային ժողովի փոխնախագահ, կգամ, կգրանցվեմ: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Հերիմեն Նաղդալյանն անպայման կգան, մնացյալի մասին չեմ կարող ասել, ակտիվ քարոզչական փուլ է լինելու»:

Մարտի 21-ի և 22-ի ԱԺ նիստերը ևս չեն կայացել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---