Վաշինգտոնում կքննարկվի ԻՊ դեմ պայքարը. 68 երկիր է մասնակցում22 մարտի 2017 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Վաշինգտոնում կքննարկվի «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարը: ԻՊ դեմ պայքարում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի անդամ երկրների նախարարական հանդիպմանը կմասնակցի 68 պետության ներկայացուցիչ: Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնակատար Մարկ Թոները հայտնել էր, որ հանդիպումը կնախագահի ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Դա առաջին հանդիպումը կլինի լիագումար կազմով 2014-ի դեկտեմբերից ի վեր: Ռուսաստանը հանդիպմանը չի մասնակցի, քանի որ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի անդամ չէ: «Մենք ԻՊ դեմ պայքարի կարևոր փուլում ենք և կօգտվենք այդ նախարարական հանդիպումից համախմբելու համար միջազգային ջանքերը և ջախջախելու համար ԻՊ-ին դեռևս նրա տիրապետության տակ գտնվող Իրաքի և Սիրիայի շրջաններում: Նախատեսվում է նաև առավելագույնս ավելացնել ճնշումն այդ կազմակերպության բաժանմունքների, ստորաբաժանումների ու ցանցի վրա»,-ասել է Թոները, հայտնում է Ինտերֆաքսը: Ըստ նրա, նախարարական հանդիպման ժամանակ տեղի կունենա «մանրակրկիտ բանավեճ» կոալիցիայի առաջնային գործողությունների մասին, ներառյալ զինվորականներին, ինչպես նաև կքննարկվի հումանիտար վիճակն Իրաքում և Սիրիայում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |