Շտայնմայերը պաշտոնապես ստանձնել է Գերմանիայի նախագահի պաշտոնը

Շտայնմայերը պաշտոնապես ստանձնել է Գերմանիայի նախագահի պաշտոնը

PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳ նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մարտի 22-ին պաշտոնապես ստանձնել է ԳԴՀ նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել բունդեսթագի և բունդեսրաթի համատեղ նիստում:

Նա երդում է տվել Հիմնական օրենքի վրա՝ խոստանալով պաշտպանել Գերմանիայի քաղաքացիների իրավունքները և կատարել իր պարտականությունները, գրում է Deutsche Welle-ն:

ԳԴՀ նախագահն ամբիոնից դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ըստ Շտայնմայերի, Թուրքիայի նախագահը պետք է հարգի «օրենքի գերակայությունը, ԶԼՄ-ների և լրագրողների ազատությունը»: Գերմանիայի նախագահը պահանջել է նրանից պահպանել իրավական պետության իրավունքները և ազատ արձակել գերմանական Die Welt-ի լրագրող Դենիզ Յուջելին:

Փետրվարի 12-ին Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հաղթեց Դաշնային ժողովում քվեարկության առաջին իսկ փուլում: 61-ամյա սոցիալ-դեմոկրատի օգտին քվեարկել է 931 պատգամավոր, 103-ը ձեռնպահ է մնացել: Քվեարկությանը մասնակցել է 1239 մարդ: Նախագահն ընտրվել է 5-ամյա ժամկետով: Այդ պաշտոնում Շտայնմայերը փոխարինեց 77-ամյա Յոահիմ Գաուկին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---