Թբիլիսիի դասական երգեցողության միջազգային մրցույթում ՀՀ մենակատարները մի քանի մրցանակային տեղ են զբաղեցրել

Թբիլիսիի դասական երգեցողության միջազգային մրցույթում ՀՀ մենակատարները մի քանի մրցանակային տեղ են զբաղեցրել

PanARMENIAN.Net - Թբիլիսիում կայացած Վրաստանի ժողովրդական արտիստ Նոդար Անդգուլաձեի անվան դասական երգեցողության 2-րդ միջազգային մրցույթում Հայաստանի մասնակիցները զբաղեցրել են գրեթե բոլոր մրցանակային տեղերը` ստանալով նաև գլխավոր մրցանակը` Գրան պրին:

Այս մասին լրագրողներին հայտնել է «Տենոր ասոցիացիայի» նախագահ, տենոր Կարեն Զոհրաբյանը, գրում է Panorama.am-ը։

Նա տեղեկացրել է, որ չորս տարիքային խմբում Հայաստանը ներկայացրած էր 5 մենակատարով. «Մարիամ Ալոյանն արժանացել է հաղթողի կոչման և Գրան պրի մրցանակի, Արտյոմ Ասմանգուլյանն իր տարիքայի խմբում արժանացել է Առաջին մրցանակի, Հովհաննես Անդրեասյանն իր տարիքային խմբում` Առաջին մրցանակի, Հովհաննես Կարապետյանը` Երկրորդ մրցանակի, Արուսյակ Դավթյանն արժանացել է Երկրորդ մրցանակի: Մասնակիցները իմացան, որ Հայաստանում կա բարձր մակարդակի վոկալ դպրոց»:

Ն. Անդգուլաձեի անվան երիտասարդ երգիչների 2-րդ միջազգային մրցույթի հանձնաժողովի կազմում Հայաստանից ընդգրկված էր Tenor World Association of Arts ասոցիացիայի նախագահ, տենոր Կարեն Զոհրաբյանը, ինչպես նաև առաջատար մասնագետներ Իտալիայից, Վրաստանից, Լիտվայից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---