«Հայկական միրգ. ծաղկից մինչև պտուղ» ցուցահանդեսը` անտառների և ծառի համաշխարհային օրվա առթիվ

«Հայկական միրգ. ծաղկից մինչև պտուղ»  ցուցահանդեսը` անտառների և ծառի համաշխարհային օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Անտառների և ծառի համաշխարհային օրվա առթիվ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ճեմասրահում բացվել է ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդատու, ագրոէկոլոգ-լուսնակարիչ Գալուստ Նանյանի «Հայկական միրգ. Ծաղկից մինչև պտուղ» լուսանկարչական ցուցահանդեսը:

Հեղինակի խոսքով ցուցահանդեսը բացվում է երկրորդ անգամ և այս անգամ ավելի երկար ժամանակով կցուցադրվի:

«Լուսանակարներն արել եմ ՀՀ-ի բոլոր մարզերում, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանում: Օրինակ՝ մարտին նկարել եմ ծիրանենու ծաղիկը, սպասել մինչև այն պտղակալի, հասունանա, որ պտուղը նկարեմ: Օրինակ` զկեռի համար հասել եմ «Շիկահող» պետական արգելոց, իսկ մասուրը նկարելու համար` «Արևիկ» ազգային պարկ: Լուսանկարների 30%-ը նկարել եմ մեր այգում (Էջմիածնի շրջան)»,- ասել է Նանյանը և հավելել.

«Գլխավորը ծաղիկները չեն, այլ այն պտուղները, որոնք արդյունքում առաջանում են։ Ինչպես և մարդու մեջ. ոչ թե երեխան է կարևոր, այլ թե ինչպիսի մարդ կդառնա նա ապագայում։ Ահա այս միտքն էի ուզում փոխանցել»:

ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հասարակական տեղեկատվության դեպարտամենտի ղեկավար Արմինե Հալաջյանի խոսքով, անտառների ու ծառերին պետք է հնարավորինս խնամքով վերաբերվել, որպեսզի դրանից չտուժեն բնությունն ու մարդիկ:

Ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի 10-ը։ Ցուցահանդեսի բացումից հետո Նանյանը նաև բնապահպանական դասընթացով հանդես է եկել Արարատի մարզի Արգավանդ գյուղի հանրակրթական դպրոցի աշակերտների համար: Թեման եղել է ոչ միայն Հայաստանի անտառները, այլ նաև բնության հատուկ պահպանվող տարածքները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---