Վարչապետը՝ նախարարներին. «Սևան» ազգային պարկում տնտեսական գործունեության ծրագիր ներկայացրեք

Վարչապետը՝ նախարարներին.  «Սևան» ազգային պարկում տնտեսական գործունեության ծրագիր ներկայացրեք

PanARMENIAN.Net - Կառավարության մարտի 23-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Սևանա լիճն ու հարակից տարածքները ունեն ոչ միայն բնապահպանական ու սոցիալական առանցքային նշանակություն, այլև՝ լուրջ տնտեսական ներուժ։

Նա ՀՀ ֆինանսների նախարարին ու տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներին հանձնարարել է մեկ ամսում ներկայացնել «Սևան» ազգային պարկի տարածքում տնտեսական գործունեության իրականացման հատուկ կարգավիճակի վերաբերյալ առաջարկություններ։

«Այսօր այդ տարածքները ոչ միշտ են արդյունավետ օգտագործվում, ըստ այդմ, տարածքային կառավարման ու զարգացման նախարարին ու շահարգիռ մարմիններին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի 2017-2020 թվականների զարգացման ռազմավարություների նախագիծը՝ շեշտադրելով տնտեսական բաղադրիչի բնապահպանական բացառիկ դերն ու նշանակությունը», - ասել է վարչապետը, գրում է Aysor.am-ը։

«ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարին հանձնարարում եմ մեկամսյա ժամկետում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել առաջարկություններ «Սևան» ազգային պարկի տարածքում զբոսաշրջային զարգացման ուղղված հատուկ ծրագիր և գործողությունների պլան, իսկ բնապահպանության նախարարին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում մշակել ու ներկայացնել Սևանա լճում ձկնային ռեսուրսների վերականգնման և կայուն օգտագործման գործողությունների պլան», - նշել է Կարապետյանը։

Վարչապետը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարել է ներկայացնել առաջարկություներ «Սևան» ազգային պարկի տարածքում կենսոլորտային արգելոցի ստեղծման հիմքերի վերաբերյալ, իսկ Գեղարքունիքի մարզպետին հանձնարարել է մեկ ամսում քաղաքաշինության պետական կոմիտե ներկայացնել ներդրումային ծրագրերի իրականցման համար նպատակահարմար գոտիներում փաստացի իրավիակի վերաբերյալ տեղեկություն։

Վարչապետը Քաղաքաշիության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է երկմասյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Սևան» ազգային պարկի կենտրոնական գոտում ներդրումային ծրագրերի նպատակահարմար գոտիների առանձնացման վերաբերյալ։

Մարտի 18-ին վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ:

«Սևան» ազգային պարկը ստեղծվել է ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978թ. մարտի 14-ի որոշմամբ: «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով (2001 թիվ) ազգային պարկի տարածքը ամբողջությամբ մտել է Սևանի էկոհամակարգի կենտրոնական գոտու մեջ, սահմանվելով որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---