Արազ Օզբիլիսը ցանկանում է փոխել թիմը

Արազ Օզբիլիսը ցանկանում է փոխել թիմը

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ցանկանում է փոխել իր թիմը:

«Բեշիկթաշի» հայազգի ֆուտբոլիստը հիասթափված է իր կարգավիճակից: Բանն այն, որ նա երկար ժամանակ չի ընդգրկվել թիմի հիմնական կազմում եւ չի մասնակցել խաղերին, թուրքական «Միլիեթ» օրաթերթին հղումով գրում է A1plus.am-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, Արազ Օզբիլիսն ակումբի ղեկավարությանը խնդրել է իրեն վաճառել կամ էլ վարձավճարով տրամադրել մեկ այլ ակումբի:

Ֆուտբոլիստը թուրքական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2020 թվականի ամառը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---