Աթեշյանը՝ չհեռանալու մասին. «Պատրիարքարանը Թուրքիայի կողմից ինձ է վստահված»

Աթեշյանը՝ չհեռանալու մասին. «Պատրիարքարանը Թուրքիայի կողմից ինձ է վստահված»

PanARMENIAN.Net - Արամ Աթեշյանը չի պատրաստվում հրաժարական տալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից: Այս մասին Աթեշյանը հայտնել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականին տրված հարցազրույցում:

Ըստ Աթեշյանի` չնայած կատարված ընտրությանն ու ընտրություններում նրա կրած պարտությանը՝ «պայմանները չեն ներում» նրա հրաժարականի համար:

«Մեր պատրիարքարանը Թուրքիայի մի մասնիկն է և Պետության կողմից վստահված է ինձ», - ասել է նա:

Անդրադառնալով Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի նամակին, որով նա Աթեշյանից խնդրել էր կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավիրած ժողովի ընթացքում կայացված որոշումներն ու հարգել համայնքային ընտրության արդյունքները, Աթեշյանը նշել է, որ չնայած Էջմիածնում կայացած ժողովը շատ «արգասաբեր» էր` ստեղծված հանգամանքներում իրավիճակը դժվար թե փոխվի մոտ ապագայում:

«Ակօսի» թղթակցի հարցին, թե արդյոք նա խոստացածի պես հանդիպում խնդրել է Ստամբուլի նահանգապետարանից և այդ հանդիպումն արդեն նշանակվել է, Արամ Աթեշյանը պատասխանել է. «Մենք դեռ որևէ պատասխան չենք ստացել»:

Փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---