Վարչապետ. «Կառուցվող կամուրջների վրա վաղ առավոտից աշխատող չկա»

Վարչապետ. «Կառուցվող կամուրջների վրա վաղ առավոտից աշխատող չկա»

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի մարտի 23-ի նիստում անդրադարձել է համայնքների ճանապարհների խնդիրներին և նշել, որ վերջին շրջանում բազմաթիվ բնակավայրերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել համայնքային, մարզային և գյուղական նշանակության ճանապարհների շահագործման, պահպանման և ուղևորափոխադրումների հիմնախնդիրներին:

«Այս հանձնարարականն ուզում եմ մեկնաբանել: Առավոտյան՝ ժամը 9:30-ին, կառուցվող կամուրջների վրա աշխատող չկա, 5:30-ին բոլորը պերեկուր են անում: Նախ և առաջ, այդ կամուրջների վրա բազմաթիվ ինժեներական աշխատանքներ կան, որոնք կարող են կամուրջից դուրս անել: Շատ կոշտ, չափազանց կոշտ մոտենալ խնդրին: Ես հասկանում եմ, որ դա մեր կապալառուի խնդիրն ա, բայց պայմանագիրն այնպես կազմեք, որ մենք կարողանանք հետևել»,- ասել է Կարապետյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Նա հանձնարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին տասնօրյա ժամկետում, որպես պիլոտային ծրագիր, կառավարության աշխատակազմ ներկայացնել նախարարության տեսլականը՝ սահմանամերձ համայնքերի ճանապարհային խնդիրները լուծելու վերաբեյալ։ Բացի այդ, վարչապետը հանձնարարել է ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարների հետ համատեղ քննարկել այդ ճանապարհներով անվտանգ երթևեկությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումներ և ներկայացնել առաջարկություններ:

Կարապետյանը նշել է նաև, որ պետք է գույքագրել առկա և ակնկալվող ֆինանսական միջոցները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ դրանց վերաբերյալ՝ հաշվի առնելով տարածքների համաչափ զարգացման սահմանափակ ռեսուրսների արդար բաշխման սկզբունքները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---