Լոնդոնի ահաբեկչության գործով 8 մարդ է ձերբակալվել

Լոնդոնի ահաբեկչության գործով 8 մարդ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Լոնդոնի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ ձերբակալվել է 8 մարդ: Այդ մասին հայտնել են իրավապահ մարմինները Twitter-ում իրենց պաշտոնական էջերում;

«Ընդհանուր առմամբ 8 անձ է ձերբակալվել շարունակվող հակաահաբեկչական գործողության շրջանակում»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին ահաբեկիչ էր նստած, վրաերթի է ենթարկել անցորդներին, այդ թվում 3 ոստիկանի: Պատահարը տեղի է ունեցել Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին:

Վարորդը լքել է մեքենան Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ, իսկ հետո դանակով հարձակվել է քաղաքացիական հագուստով ոստիկանների վրա և փորձել է ներթափանցել խորհրդարան: Իրավակարգի պաշտպանները ձերբակալել են հարձակվողին: Ահաբեկիչների ձեռքից 3 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ տուժել են:

Սքոթլենդ Յարդը որակել է կատարվածն ահաբեկչություն: Այն տեղի է ունեցել Բրյուսելում ահաբեկչական գործողություններից ուղիղ մեկ տարի անց:

2016-ին Բրյուսելում 2 պայթյուն որոտաց միջազգային օդանավակայանում և մեկը մետրոյի կայարաններից մեկում՝ 32 մարդ զոհվեց, 320-ը ՝ վիրավորվեց:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---